Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Խորհրդածություններ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ

Խորհրդածություններ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ
21.04.2020 | 00:09

Մի օր կի­րա­կա­նա­նա հա­մայն ազն­վա­ր­յուն հա­յութ­յան մե­ծա­գույն ե­րա­զան­քը, և այդ գոր­ծում ի­րենց ա­նու­րա­նա­լի ներդ­րումն ու­նեն ու դեռ կու­նե­նան, Ա­րամ­նե­րը, Նա­թա­լի­նե­րը, Յա­նի­կ­յան­նե­րը, մե­րօ­ր­յա և գա­լիք հե­րոս­ներ

Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի հի­շա­տա­կի ո­գե­կոչ­ման ապ­րի­լյան օ­րե­րին ա­կա­մա­յից կենտ­րո­նա­նում ես նաև այդ ա­ներևա­կա­յե­լի ող­բեր­գու­թյանն առ­նչ­վող բազ­մա­թիվ ի­րո­ղու­թյուն­նե­րի վրա, ո­րոնց վի­ճակ­վեց ա­կա­նա­տես և մաս­նա­կից լի­նել իմ սերն­դա­կից­նե­րից շա­տե­րին: Մեր մտա­վո­րա­կան­նե­րի մի ող­ջա­միտ և բա­նի­մաց հատ­ված շա­րու­նա­կա­բար, իսկ 1950-ա­կան­նե­րի վեր­ջե­րից, հետս­տա­լի­նյան հա­լոց­քի ըն­ձե­ռած հա­րա­բե­րա­կան ա­զա­տու­թյուն­նե­րի մեկ­նար­կից ի վեր, ա­վե­լի փու­թա­ջա­նո­րեն ձեռ­նա­մուխ ե­ղավ ժո­ղովր­դին այդ պատ­մա­կան փաս­տե­րի մա­սին ի­րա­զե­կե­լուն։ Հա­ճախ վտան­գե­լով ի­րեն, քա­նի որ նրանց գոր­ծու­նեու­թյու­նը հա­կադր­վում էր խոր­հր­դա­յին պե­տու­թյան հրամց­րած կեղծ տե­ղե­կատ­վու­թյանն ու զեղ­ծա­րա­րու­թյուն­նե­րին, ինչ­պես նաև ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյունն ու մտա­ծո­ղու­թյու­նը ժխ­տող և այդ իղ­ձե­րը նսե­մաց­նող զր­պար­տիչ­նե­րի դիր­քո­րոշ­մա­նը, ո­րոնք ի­րենց հռ­չա­կել էին բոլշևիզ­մի ջա­հա­կիր­ներ և ա­ռի­թը բաց չէին թող­նում «նա­ցիո­նա­լիստ­նե­րի» հաս­ցեին թույն ու լու­տանք ներ­կա­յաց­նե­լու ՍՄԿԿ կենտ­կոմ, ո­րին հա­ջոր­դում էր «քա­ղա­քա­կա­նա­պես ան­բա­րե­հույս» տար­րե­րի նկատ­մամբ հա­մա­պա­տաս­խան պատ­ժա­մի­ջոց­նե­րի կի­րա­ռու­մը: Բայց սա մեկ այլ խո­սակ­ցու­թյան թե­մա է, ինչ­պես, 1965 թվա­կա­նի բո­ղո­քի ցույ­ցի կազ­մա­կեր­պու­մը, 1967 թվա­կա­նին խոր­հր­դա­յին տա­րած­քում ա­ռա­ջին ան­գամ ՈՒ­ջան գյու­ղում Անդ­րա­նիկ զո­րա­վա­րի ար­ձա­նի բա­ցու­մը, Ցե­ղաս­պա­նու­թյան հու­շա­հա­մա­լի­րի կա­ռու­ցու­մը Ծի­ծեռ­նա­կա­բեր­դի բար­ձուն­քին և այլն: Կարճ ա­սած, մի խումբ նվի­րյալ­ներ հա­մար­ձա­կո­րեն մար­տն­չում էին հա­նուն ար­դա­րու­թյան և ճշ­մար­տու­թյան, ո­րոնց հա­մար ազ­գա­յին հե­րոս­նե­րի և գոր­ծիչ­նե­րի ա­նուն­նե­րը բարձ­րա­ձայ­նելն ան­գամ, մեղմ ա­սած, ան­հա­ճո էր հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րին: Ա­ռողջ մտա­վո­րա­կա­նու­թյան ա­ռաջ­նա­հեր­թու­թյունն էր պատ­մա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սին հան­րու­թյա­նը ճշ­մա­րիտ ի­րա­զե­կե­լը, Մեծ ե­ղեռ­նի 50-ա­մյա­կին նվիր­ված հի­շա­տա­կու­թյան և խն­կար­կու­մի ա­րա­րո­ղու­թյուն­նե­րի նա­խա­պատ­րաս­տու­մը:
1961 թվա­կա­նին Շա­հան Նա­թա­լին այ­ցե­լում է Խոր­հր­դա­յին Հա­յաս­տան՝ խամ­րող ձայ­նը բու­ժե­լու նպա­տա­կով: Նրան մեծ ու­րա­խու­թյուն և հո­գե­կան բա­վա­րա­րու­թյուն է պարգևում Հա­յաս­տա­նի վի­ճա­կը, նրա բար­գա­վա­ճու­մը… Ա­մու­սինս՝ գրող Մկր­տիչ Սարգ­սյա­նը, այդ ժա­մա­նակ «Գրա­կան թեր­թի» գլ­խա­վոր խմ­բա­գիրն էր: Թեր­թի մե­քե­նագ­րու­հի Վար­սիկն իր տա­նը հյու­րըն­կա­լում է Շա­հան Նա­թա­լիին, ո­րը նրա քե­ռին էր, և հյու­րա­սի­րու­թյա­նը հրա­վի­րում նաև ա­մուս­նուս: Մկր­տի­չի և Նա­թա­լիի միջև ծա­վալ­վել է ու­շագ­րավ և հե­տաքր­քիր զրույց «Նե­մե­սիս» գոր­ծո­ղու­թյան և նրա դե­րա­կա­տար­նե­րի մա­սին, նաև Ցե­ղաս­պա­նու­թյան 50-ա­մյա­կին ըն­դա­ռաջ հրա­տա­րակ­վող գի­տա­կան և գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նու­թյան հրա­տա­րակ­ման շուրջ, ո­րին ակ­տի­վո­րեն ձեռ­նա­մուխ ե­ղավ Հայ­պետհ­րա­տը, երբ ա­մու­սինս նշա­նակ­վեց հրա­տա­րակ­չու­թյան գլ­խա­վոր խմ­բա­գիր, զրու­ցա­կից­նե­րը շո­շա­փել են գրա­կան-գե­ղար­վես­տա­կան խն­դիր­ներ, հատ­կա­պես սփյուռ­քա­հայ գրա­կա­նու­թյանն առ­նչ­վող հար­ցեր և այլն:
Խար­բեր­դի Հյու­սե­նիկ գյու­ղում բնակ­վող ըն­տա­նի­քը, որ­տեղ ծն­վել է Շա­հան Նա­թա­լին, բաղ­կա­ցած է ե­ղել յոթ հո­գուց՝ հայ­րը, մայ­րը, չորս քույ­րե­րը և ին­քը՝ ըն­տա­նի­քի ա­մե­նակ­րտ­սեր ան­դամ Հա­կոբ Տեր-Հա­կո­բյա­նը: Նա տա­կա­վին տա­սը տա­րե­կան էր, երբ տե­ղի են ու­նե­նում ա­վե­լի քան 300 000 ան­մեղ հա­յե­րի կյանք խլած Հա­մի­դյան ջար­դե­րը, ո­րին զոհ են գնում նաև Հա­կո­բի հայ­րը, մո­րեղ­բայ­րը և բազ­մա­թիվ ազ­գա­կան­ներ: Ե­ռօ­րյա թա­փա­ռում­նե­րից հե­տո գյուղ վե­րա­դառ­նա­լով` Հա­կո­բը գտ­նում է մո­րը հոր դիա­կի վրա ող­բա­լիս: Մոր հետ, մեծ դժ­վա­րու­թյամբ, նրանք հո­ղին են հանձ­նում հոր դիա­կը։
Հա­ջոր­դում են 1909 թվա­կա­նի Ա­դա­նա­յի կո­տո­րա­ծը, 1915-1918 թթ Մեծ ե­ղեռ­նի ող­բեր­գու­թյուն­նե­րը, ո­րոնք ե­րի­տա­սարդ Հա­կո­բի մեջ ծնում են վրի­ժա­ռու­թյան գա­ղա­փա­րը: Նա մաս­նակ­ցում է 1919-ին հրա­վիր­ված ՀՅԴ 9-րդ ընդ­հա­նուր ժո­ղո­վին, որ­տեղ, չնա­յած տա­րա­կար­ծու­թյուն­նե­րին, Ե­ղեռ­նի գլ­խա­վոր պա­տաս­խա­նա­տու­նե­րից վրեժ լու­ծե­լու ո­րո­շում է ըն­դուն­վում: Հան­ցա­գործ­նե­րի մեծ մա­սին հա­ջող­վել էր խու­սա­փել Պոլ­սի ռազ­մա­կան դա­տա­րա­նի վճ­ռից՝ փա­խուս­տի դի­մե­լով տար­բեր եր­կր­ներ: Ցե­ղաս­պա­նու­թյան կազ­մա­կեր­պիչ ե­րիտ­թուրք պա­րագ­լուխ­նե­րի և այն ի­րա­կա­նաց­նող հիմ­նա­կան դե­րա­կա­տար­նե­րի շար­քե­րում առ­կա էին նաև հա­յազ­գի դա­վա­ճան­ներ: Սրանց նկատ­մամբ ար­դար դա­տաս­տա­նի և հա­տուց­ման գա­ղա­փա­րը տա­րած­վում էր հան­ցա­գոր­ծու­թյուն­ներն ի­րա­կա­նաց­րած շուրջ 650 հո­գու վրա, ո­րոն­ցից 41 գլ­խա­վոր հան­ցա­գործ­նե­րի վե­րա­բե­րյալ կա­յաց­վում է հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում, ո­րը հե­տա­գա­յում ի­րա­կա­նաց­րին ար­դա­րու­թյան մար­տիկ­նե­րը: Ար­դար հա­տուց­ման գոր­ծո­ղու­թյու­նը կրում էր հին հու­նա­կան դի­ցա­բա­նու­թյան վրեժխ­նդ­րու­թյան, հա­տուց­ման և ար­դա­րու­թյան Նե­մե­սիս աստ­ծո ա­նու­նը: Գոր­ծո­ղու­թյան օ­պե­րա­տիվ ղե­կա­վա­րումն ու նյու­թա­կան ա­պա­հո­վու­մը ստանձ­նե­ցին Շա­հան Նա­թա­լին և Գրի­գոր Մեր­ջա­նո­վը: Նրանք վճ­ռա­կան էին, մեկ և կես մի­լիո­նից ա­վե­լի հայ զո­հե­րի վրե­ժը պետք է լուծ­վեր… Խո­րա­մուխ չլի­նե­լով զա­նա­զան փաս­տե­րի, հի­շեց­նեմ, որ Սո­ղո­մոն Թեհ­լի­րյա­նը Բեռ­լի­նում գն­դա­կա­հա­րեց Մեհ­մեդ Թա­լեաթ փա­շա­յին։ Պոլ­սում՝ Մի­սաք Թոր­լա­քյա­նը ոչն­չաց­րեց Ադր­բե­ջա­նի ներ­քին գոր­ծոց նախ­կին նա­խա­րար Բեհ­բութ խան Ջի­վան­շի­րին, ո­րը Ադր­բե­ջա­նի մի շարք բնա­կա­վայ­րե­րում հա­յու­թյան սպան­դի կազ­մա­կեր­պիչն էր։ Ար­շա­վիր Շի­րա­կյա­նը սպա­նեց Թուր­քիա­յի նախ­կին վար­չա­պետ Սա­յիդ Հա­լի­մին, ա­պա՝ Ա­րամ Եր­կա­նյա­նի հետ՝ Բե­հաէդ­դին Շա­քի­րին և Ջե­մալ Ազ­մի­րին։ Ար­տա­շես Գևոր­գյա­նը և Պետ­րոս Տեր-Պո­ղո­սյա­նը՝ Թուր­քիա­յի ռազ­մա­կան նա­խա­րար Ջե­մալ փա­շա­յին և այլն: Սրանք պարզ վրի­ժա­ռու­թյան գոր­ծո­ղու­թյուն­ներ չէին, այլ ճշ­մար­տու­թյու­նը աշ­խար­հին հայտ­նե­լու ճի­գեր: Եվ պա­տա­հա­կան չէ, որ Նա­թա­լին Թեհ­լի­րյա­նին հրա­հան­գում է. «… Կը պայ­թեց­նես գան­կը թիվ մեկ ազ­գաս­պա­նին և չես փոր­ձեր փախ­չիլ. կը կանգ­նիս տեղդ, ոտքդ սա­տա­կին վրա ու կհան­ձն­վիս ոս­տի­կան­նե­րուն, ո­րոնք կու գան ու կը ձեր­բա­կա­լեն քեզ»: Նպա­տակն էր նաև Ցե­ղաս­պա­նու­թյան պա­րագ­լուխ­նե­րի սպա­նու­թյուն­նե­րը դարձ­նել քա­ղա­քա­կան զենք, ի­րա­կան փաս­տե­րի բա­ցա­հայտ­ման և Հայ Դա­տի հա­մաշ­խար­հայ­նաց­ման մի­ջոց, ո­րը մա­սամբ հա­ջող­վեց: Պոլ­սի Բրի­տա­նա­կան ռազ­մա­կան դա­տա­րա­նում Մի­սաք Թոր­լա­քյա­նի դա­տա­վա­րու­թյու­նը ևս վե­րած­վեց Հա­յոց ե­ղեռ­նի զար­հու­րե­լի ման­րա­մաս­ներ ի հայտ բե­րե­լուն և հրա­պա­րա­կայ­նաց­նե­լուն:
Ցան­կա­նում եմ անդ­րա­դառ­նալ, ըստ իս, կարևոր ի­րո­ղու­թյան, ո­րը հա­վա­նա­բար շա­տե­րը չգի­տեն: Նկա­տի ու­նեմ Շա­հան Նա­թա­լիի գրա­կան-ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քը: Նա ու­նե­ցել է բա­վա­կան ինք­նա­տիպ և տա­ղան­դա­վոր գրիչ և իր գրա­կան հե­տաք­րք­րու­թյուն­ներն ար­տա­հայ­տել չա­փա­ծո և ար­ձակ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում, դրա­մա­նե­րում և հու­շագ­րու­թյուն­նե­րում ՝ հե­ղի­նա­կե­լով շուրջ մեկ և կես տաս­նյակ ա­նուն գիրք: Ո­րոշ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի տակ նա ստո­րագ­րել է Նե­մե­սիս գրա­կան կեղ­ծան­վամբ: Շա­հա­նը՝ Պոլ­սո Պեր­պե­րյան վար­ժա­րա­նում նրա սի­րե­լի ու­սուց­չի ա­նունն է: Կար­ծում եմ, որ «Նե­մե­սի­սի» գոր­ծու­նեու­թյու­նը նա ի­րա­կա­նաց­րել է նաև իր մշա­կու­թա­յին հոգևոր էու­թյան հրա­մա­յա­կա­նով, ո­րի բո­վան­դա­կու­թյու­նը լե­ցուն է մար­դա­սի­րու­թյամբ, չարն ու մար­դա­տյա­ցու­թյու­նը վա­նե­լու, ար­դա­րու­թյուն հաս­տա­տե­լու, վայ­րա­գու­թյան և բար­բա­րո­սու­թյան դրսևո­րում­նե­րը կան­խե­լու և պատ­ժե­լու, կյան­քը գե­ղեց­կաց­նե­լու և կա­տա­րե­լա­գոր­ծե­լու գի­տակ­ցա­կան ձգ­տու­մով, ո­րը բնո­րոշ է գե­ղա­գի­տու­թյամբ պա­րուր­ված, ա­նանձ­նա­կա­նու­թյան հո­գե­բա­նու­թյամբ և աշ­խար­հըն­կալ­ման լից­քե­րով տո­գոր­ված բարձր մտա­վո­րա­կա­նին: Երևի թե այս հան­գա­ման­քը ևս կարևոր դե­րա­կա­տա­րու­թյուն է ու­նե­ցել հա­նուն ար­դա­րու­թյան և վասն հայ­րե­նաց նվի­րա­բեր­ված նրա կյան­քում:
Նա հա­մոզ­ված էր, որ մեր ա­ղետ­նե­րի մեջ մենք մեղ­քեր ու­նենք, և դա, ա­ռա­ջին հեր­թին, թուր­քի էու­թյու­նը չճա­նա­չե­լու, նրան ճիշտ չգ­նա­հա­տե­լու պատ­ճա­ռով է: Թուր­քը տգետ, հա­յը խե­լա­ցի է, թուր­քը վայ­րե­նի, հա­յը կիրթ է, թուր­քը աղ­քատ, հա­յը հա­րուստ է, թուր­քը ա­նար­խիստ, հա­յը՝ ար­հես­տա­վոր…Եվ պա­տա­հա­կան չէ, որ Նա­թա­լին դեմ ար­տա­հայտ­վեց թուր­քա­մետ «Պրո­մե­թեյ» ծրագ­րին, որն Ան­դր­կով­կա­սի տա­րա­գիր քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյունն էր և 1920-ա­կան թվա­կան­նե­րին նպա­տակ ու­ներ Հա­րավ­կով­կա­սյան ե­րեք հան­րա­պե­տու­թյուն­նե­րը և Դաղս­տա­նը միա­վո­րել ընդ­դեմ Ռու­սաս­տա­նի դա­շին­քի մեջ: «Ե­թե կով­կա­սյան ժո­ղո­վուրդ­նե­րի նպա­տակն է տեր փո­խե­լը՝ ռու­սին դեմ թուր­քը դնե­լը, ա­պա մենք դեմ ենք տեր փո­խե­լուն», - ար­ձա­գան­քել է Շա­հան Նա­թա­լին:
Մեծ հայ­րե­նա­սե­րը հե­ռա­ցավ կյան­քից 1983 թ. ապ­րի­լի 18-ին, ինն­սու­նի­նը տա­րե­կան հա­սա­կում: Հու­ղար­կա­վո­րու­թյու­նը տե­ղի ու­նե­ցավ Բոս­տո­նի սբ Հա­կոբ ե­կե­ղե­ցում՝ ար­քե­պիս­կո­պոս Մա­նու­կյա­նի ա­ռաջ­նոր­դու­թյամբ, և ա­ճյու­նը հո­ղին հան­ձն­վեց Մաունթ Օ­փըրն գե­րեզ­մա­նա­տա­նը:
Ե­լե­նա ԴԱՎ­ԹՅԱՆ
Հ. Գ. Շա­հան Նա­թա­լիի հա­յաս­տա­նյան այ­ցից հե­տո, մաս­նա­վո­րա­պես, երբ Յա­կով Զա­րո­բյանն այլևս չէր պաշ­տո­նա­վա­րում Հա­յաս­տա­նում, իսկ նա աշ­խա­տել է ՀԿԿ կեն­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար 1960-1966 թվա­կան­նե­րին, շշուկ­ներ տա­րած­վե­ցին, որ Հա­յաս­տա­նի կոմ­կու­սի կենտ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղա­րի աշ­խա­տա­սե­նյա­կում այդ օ­րե­րին տե­ղի է ու­նե­ցել կես­գի­շե­րա­յին գաղտ­նի հան­դի­պում վեր­ջի­նիս և Նա­թա­լիի միջև: Զա­րո­բյա­նի հանձ­նա­րա­րու­թյամբ նրան ու­ղեկ­ցել է ՊԱԿ-ի նա­խա­գահ Գեոր­գի Բա­դա­մյան­ցը, և ըն­դու­նե­լու­թյունն այն­քան ջերմ ու սր­տա­ռուչ է ե­ղել, որ Նա­թա­լին ապ­շած և ա­նակն­կա­լի ե­կած հռե­տո­րա­կան հարց է տվել. «Մի՞­թե ես գտն­վում եմ կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյան ղե­կա­վա­րի աշ­խա­տա­վայ­րում»: «Ա­յո, -պա­տաս­խա­նել է Զա­րո­բյա­նը,- ես ևս գաղ­թա­կան եմ՝ արդ­վին­ցի, և կորց­րել եմ ոչ միայն հա­րա­զատ­նե­րիս, այլև հայ­րե­նազ­րկ­վել եմ: Խո­նարհ­վում եմ ձեր առջև»: Եվ փոր­ձել է ծն­կի գալ: Մո­տա­վո­րա­պես այս բնույ­թի խո­սակ­ցու­թյուն: Ին­չո՛ւ հի­շե­ցի այս հան­դիպ­ման մա­սին, ո­րի հա­վաս­տիու­թյա­նը փոր­ձում եմ չկաս­կա­ծել: Քա­նի որ հար­գան­քը Շա­հան Նա­թա­լի գործ­չի և նրա զի­նա­կից­նե­րի հան­դեպ առ­կա է ե­ղել ա­մեն մի ազն­վա­կան հա­յի մեջ՝ ան­կախ կու­սակ­ցա­կան պատ­կա­նե­լու­թյու­նից և զբա­ղեց­րած պաշ­տո­նից: Եվ բնավ պա­տա­հա­կան չէ, որ հենց Զա­րո­բյա­նի օ­րոք նա­խագծ­վեց և կա­ռուց­վեց Ցե­ղաս­պա­նու­թյան հու­շա­հա­մա­լի­րը Ծի­ծեռ­նա­կա­բեր­դում…
Այն­պես որ բա­րո­յա­կան և ազ­նիվ չէ մի ամ­բողջ հա­սա­րա­կարգ, պե­տու­թյուն, պատ­մա­կան ժա­մա­նա­կաշր­ջան, ի­րա­դար­ձու­թյուն­ներ և գոր­ծիչ­նե­րի ան­վա­նար­կելն ու եր­բեմն հայ­հո­յա­խառն փնո­վե­լը ո­րոշ դա­տարկ ճա­ռա­սաց­նե­րի կող­մից: Այդ նրանց քր­տին­քով և ջան­քե­րի շնոր­հիվ են ա­րար­վել բազ­մա­թիվ ձեռք­բե­րում­ներ և նվա­ճում­ներ, ո­րոնք ցայ­սօր վա­յե­լում, նաև ա­նո­ղո­քա­բար խժ­ռում են սպա­ռո­ղա­կան հո­գե­բա­նու­թյամբ և գոր­ծե­լաո­ճով օժտ­ված բազ­մա­թիվ իշ­խա­նիկ­ներ՝ ո­չինչ չս­տեղ­ծե­լով և չտա­լով ի­րենց հայ­րե­նի­քին ու ժո­ղովր­դին: Իսկ ինչ վե­րա­բե­րում է ներ­կա­յիս մի շարք դեղ­նակ­տուց սո­փեստ­նե­րին, ով­քեր փոր­ձում են թուր­քին խփող եղ­բայր­նե­րին, և ընդ­հան­րա­պես, հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, դրանց մշա­կու­թա­յին ար­տա­ցո­լում­նե­րը քն­նար­կել, ա­պա մեծ ցավ եմ ապ­րում այդ­պի­սի­նե­րին ի­րենց տգի­տու­թյունը և ա­պազ­գայ­նու­թյու­նը հրա­պա­րա­կայ­նո­րեն ար­տա­հայ­տե­լու հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռե­լու հա­մար:
Հ. Գ. 1. Նրա գոր­ծի տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կու­թյու­նը ե­ղավ Գուր­գեն Յա­նի­կյա­նի հայտ­նի գոր­ծո­ղու­թյու­նը, ո­րը նոր թափ հա­ղոր­դեց Հայ Դա­տի հան­րահռ­չակ­մա­նը: Նույն ո­գին և մտա­ծո­ղու­թյու­նը կրող խո­շոր ան­հա­տա­կա­նու­թյուն, ո­րին 1970-ա­կան­նե­րի սկզ­բին ող­ջու­նեց Շա­հան Նա­թա­լին: Իսկ ա­հա թե ինչ է գրում 1973 թ. ԱՄՆ Կա­լի­ֆոռ­նիա­յի Սան­տա Բար­բա­րա քա­ղա­քում Թուր­քիա­յի հյու­պա­տո­սին և նրա օգ­նա­կա­նին սպա­նած, ցմահ բան­տար­կու­թյան դա­տա­պարտ­ված, Հա­յոց ա­զա­տագ­րա­կան գաղտ­նի բա­նա­կի կն­քա­հայր Գուր­գեն Յա­նի­կյա­նը 1978 թ. ԱՄՆ Չի­նո­յի բան­տից, ՀՍՍՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Ջոն Կի­րա­կո­սյա­նին. «Շատ սի­րե­լի ու անգ­նա­հա­տե­լի պա­րոն Ջոն Կի­րա­կո­սյան,
Երբ ի­մա­ցա, որ մեր սի­րե­լի Հայ­րե­նի­քի լա­վա­գույն զա­վակ­նե­րից մե­կը գա­լու է Ա­մե­րի­կա՝ մաս­նակ­ցե­լու մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծե­րում, շատ ու­րա­խա­ցա և խուցս լց­վեց ջեր­մու­թյամբ: Ա­մեն ան­գամ, երբ կար­դում էի լրագ­րե­րում մեր սի­րե­լի Հայ­րե­նի­քի նվա­ճում­նե­րի մա­սին, լց­վում էի հպար­տու­թյամբ, որ աշ­խար­հը տես­նե­լու է, թե ինչ ձգ­տում ու­նեն այդ երկ­րի հա­րա­զատ զա­վակ­նե­րը, ո­րոնք գնում են վեր, միշտ դե­պի վեր՝ գրա­վե­լու ա­ռա­ջա­դի­մու­թյան նոր բարձունք­ներ:
Լի­նե­լով զրկ­ված հնա­րա­վո­րու­թյու­նից Ձեզ ար­ժա­նի կեր­պով բա­րի գա­լուստ մաղ­թե­լու, ըն­դու­նեք այս երկ­տո­ղը նրա փո­խա­րեն: Իմ ա­ռա­ջա­ցած տա­րի­քը, չզար­մա­նաք՝ 84, և ա­ռող­ջու­թյան վի­ճակս ա­սում են, որ երևի զրկ­վե­լու եմ մի ան­գամ ևս տես­նել մեր սի­րե­լի Հայ­րե­նի­քը և Ա­րա­րա­տի սպի­տակ գա­գա­թը: Ե­րեք օր ա­ռաջ մաս­նա­վո­րա­պես նկար­վե­ցի բան­տի պար­տե­զում, որ ե­թե ես չեմ տես­նե­լու, գո­նե թող նկարս տես­նի: Ներ­փա­կե­լով նկարս, հույս ու­նեմ թան­կա­գին հայ­րե­նա­կից, որ մեր­ժե­լու չեք մի բան­տար­կյա­լի խնդ­րան­քը՝ տա­նեք Երևան և ցույց տաք նրան մեր Ա­րա­րա­տի սպի­տակ գա­գա­թը:
Ե­րի­տա­սարդ հա­սա­կիցս ո­րո­շել էի զո­հել կյանքս մեր սի­րե­լի Հայ­րե­նի­քին և այդ ցան­կու­թյու­նով էլ փա­կե­լու եմ աչ­քերս, դեռ կլ­սեք:
Լա­վա­գույն ցա­կու­թյուն­ներս Ձեզ և Ձեր մի­ջո­ցով մեր սի­րե­լի Հայ­րե­նի­քին:
Ա­ռողջ ե­ղեք, ըն­դու­նեք ան­կեղծ հար­գանք­ներս»:
Ազ­գա­յին գործ­չի մա­սունք­նե­րը 2019 թ. վե­րա­հու­ղար­կա­վոր­վե­ցին Ե­ռաբ­լու­րի բար­ձուն­քում՝ նրա պաշ­տե­լի Ա­րա­րատ լե­ռան հա­յաց­քի ներ­քո, իր մա­հա­պարտ զի­նա­կից­նե­րի և զա­վակ­նե­րի հարևա­նու­թյամբ:
Սա է ի­րա­կան հայ­րե­նա­սի­րու­թյու­նը՝ այս­պես սի­րում և պաշ­տում են ի­րենց եր­կի­րը այն անձ­նու­րաց նվի­րյալ­նե­րը, ո­րոնց շնոր­հիվ այ­սօր ապ­րում են մեր եր­կիրն ու ժո­ղո­վուր­դը, այլ ոչ բարձր ամ­բիոն­նե­րից այ­սօր հա­ճախ լս­վող ան­հե­թե­թու­թյուն­նե­րի հե­ղի­նակ ինք­նա­կոչ գոր­ծիչ­նե­րը:
Հա­մոզ­ված եմ որ մի օր կի­րա­կա­նա­նա հա­մայն ազն­վա­րյուն հա­յու­թյան մե­ծա­գույն ե­րա­զան­քը, և այդ գոր­ծում ի­րենց ա­նու­րա­նա­լի ներդ­րումն ու­նեն ու դեռ կու­նե­նան, Ա­րամ­նե­րը, Նա­թա­լի­նե­րը, Յա­նի­կյան­նե­րը, մե­րօ­րյա և գա­լիք հե­րոս­նե­րը…
Ա­հա այս­պի­սի խո­հեր և մտո­րում­ներ, ո­րոնք ստի­պե­ցին ինն­սու­նա­մյա մի հա­յու­հու գրիչ վերց­նե­լու և յու­րո­վի թո­թա­փե­լու մեր օ­րե­րի ինք­նա­մե­կու­սա­ցու­մը…

Դիտվել է՝ 3659

Մեկնաբանություններ